ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գլոբալիզմի մայրամուտը Եվրոպայում. սթափության դասեր հայկական մոլորության համար

Գլոբալիզմի մայրամուտը Եվրոպայում. սթափության դասեր հայկական մոլորության համար
02.11.2026 | 12:06

Եվրոպական երկրներում ծավալվող ժողովրդական ընդվզումները պայքար են գլոբալիստական օրակարգի՝ անաստվածության, անբնականության, ապազգայնության ու անմարդկայնության դեմ։
Սա պայքար է հենց այն կեղծ արժեքների դեմ, որոնց մենք անկախության տարիներին, սեփական արմատները մոռացած, միամտաբար ու կուրորեն դավանում էինք։ Մինչդեռ մեր թողած ազգայինն իր էությամբ առաքինի է ու համամարդկային. դրա հիմքում ընկած են բարոյականությունը, արդարությունը, սերն ու բարեկամությունը։ Հենց այս արժեքներից են սկիզբ առել շատ ժողովուրդների քաղաքակրթություններ։
Այսօր եվրոպական ժողովուրդներն ըմբոստանում են ազգերի ստրկացման, գաղութացման, հրահրվող պատերազմների ու հայրենազրկման դեմ։ Նրանք մերժում են մարդկության բարոյազրկումն ու այլասերումը, ինքնիշխանության ոչնչացումը, միասեռական ամուսնությունները, սուտն ու երկակի ստանդարտները։ Սա ընդվզում է նյութապաշտության, խտրականության, արտոնյալության և աշխարհում ուժի դիրքերից հարցեր լուծելու արատավոր պրակտիկայի դեմ։
Եվրոպայում ընթացող այս տեկտոնիկ գործընթացները հրաշալի առիթ են հայ ժողովրդի համար՝ վերջապես դուրս գալու երկարամյա մոլորությունից և մերկացնելու գլոբալիստական հաշվենկատ քաղաքականությունը։ Ժամանակն է բացել աչքերը, զատել կեղծիքը ճշմարտությունից, ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական խճապատկերում և զբաղեցնել մեր արժանապատիվ տեղը՝ հանգրվանելով անվտանգային հուսալի համակարգում։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ